Իսրայելը մտադիր է անօդաչու սարքերը, որոնք տեղակայվելու են Ադրբեջանում, օգտագործել Իրանին հարվածելու համար, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Sunday Times-ին:

Ըստ թերթի տվյալների` հրթիռներով համալրված «Heron» անօդաչու թռչող սարքերը իրանական հրթիռները կոչնչացնեն նախքան դրանք արձակելը: Ռադարի օգնությամբ Իսրայելը հրթիռների մասին տեղեկություն կստանա դրանք արձակելուց 13 րոպե առաջ: «Մենք կփորձենք ոչնչացնել հրթիռները դրանց մեկնարկից քիչ առաջ, այն պահին, երբ հրթիռի շարժիչները դեռ աշխատում են»,- թերթի հետ հարցազրույցում հայտարարել է իրազեկ աղբյուրը:

Հոդվածում նաեւ նշվում է, որ Իսրայելը բազմիցս հերքել է նման անօդաչու թռչող սարքեր ունենալու փաստը:

Սակայն, վերջին ժամանակներս բազմիցս հաղորդվել է, որ Ադրբեջանը գլխավոր դեր կխաղա իրանական միջուկային ծրագրի դեմ Իսրայելի հարձակումներում: Պաշտոնական Թել Ավիվը, ինչպես եւ Բաքուն, հերքում են այդ լուրերը: