Մեքսիկայում թմրակարտելների պատերազմը շարունակվում է. Երկրի հյուսիսային Տորեոն քաղաքում կրկին այլանդակված դիակներ են հայտնաբերել:
Մասնատված յոթ դիակներ, սեւ պլաստիկ տոպրակներով, գտնվել են գործարար գրասենյակի շենքում: Եվս երկու զոհի մարմին հայտնաբերվել է քաղաքի այլ հատվածում: Նրանք սպանվել են հրազենից, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, նոյեմբերի 26-ին Մեքսիկայի հյուսիսային Չիխուախուա նահանգում տղամարդկանց 19 դիակ էր հայտնաբերվել՝ թաղված մեկ գերեզմանում:
Ոստիկանության եւ թմրաբիզնեսով զբաղվող հանցախմբերի միջեւ պատերազմը սկսվել է 2006թ.-ից, երբ արդեն նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնը լուրջ պայքար էր սկսել թմրաբիզնեսի դեմ:



























