Բրիտանական իշխանությունները թագավորական ընտանիքի պահակազոր` Scots Guard են ընդունել մի մարդու, որը չի համապատասխանում Բուքինգհեմյան պալատի մյուս պահապանների արտաքին տեսքին:
25-ամյա Ջաթինդերփալ Սինգհ Բհուլարը հաջողության է հասել ծառայության մեջ եւ օրենքով հնարավորություն է ստացել դառնալ անգլիական գահի վերնախավային ջոկատի անդամ: Մինչդեռ, սիկհիզմը, որի հետեւորդն է երիտասարդը, պահանջում է չալմա կրել եւ չսափրվել:
The Daily Mail-ը հայտնում է, որ չնայած դրան, պաշտոնյաները Բհուլարին թույլ են տվել ծառայել իր նախընտրած տեսքով: Նա կդառնա պալատի առաջին պահապանը, որը կներկայանա առանց նշանավոր՝ արջի մորթուց գլխարկի եւ սափրված կզակի:
Որոշումը, գրում է vesti.ru-ն, միանշանակ գնահատականի չի արժանացել. ոմանք կարծում են, որ կանոնադրությունը պետք է կրոնից վեր դասվի, իսկ մյուսներն էլ հանդես են եկել սիկհի պաշտպանությամբ, որը հավատարիմ է իր կրոնին:





























