Հայաստանի պետական կառույցների կայքերի միջեւ անցկացված դիտարկման արդյունքում կազմվել են տեղեկատվության թափանցիկության 3 վարկանիշային աղյուսակներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, դիտարկման երկրորդ փուլում Կոմիտեի փորձագետները պաշտոնական կայքերի մեծ մասում զգալի առաջընթաց են նկատել ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական չափանիշներով: «Ստացված տվյալների ամփոփումից հետո տեղեկատվության թափանցիկության գործակցի զգալի բարձրացում է արձանագրվել»,-ասել է Աշոտ Մելիքյանը:
Վարկանիշային աղյուսակների համաձայն, թափանցիկության առումով առաջին տեղում Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունն է (68,33 տոկոս), երկրորդ տեղում՝ Արդարադատության նախարարությունը (63,38 տոկոս), երրորդ տեղում՝ Պետական միգրացիան ծառայությունը (54,54 տոկոս): Վերջին տեղում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է (21,98 տոկոս), որտեղ բացակայում է վերջին մշակութային միջոցառումների անհրաժեշտ տեղեկատվությունը:
Թեեւ դրական միտումներին, նույնիսկ վարկանիշային աղյուսակների վերին հորիզոնականներում հայտնված կայքերում չեն եղել կարեւոր տեղեկություններ տվյալ մարմնի տարեկան բյուջեի ծախսերի, կատարված ստուգումների արդյունքների, ինչպես նաեւ տեղեկատվական ծառայությունների նկարագրության մասին:
«Պաշտոնական կայքերի մեծ մասին բնորոշ է նաեւ թափուր պաշտոնների, մրցույթների անցկացման եւ այլնի մասին տեղեկատվության բացակայությունը»,-ամփոփեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























