Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հիշատակին Բրյդւոսելում՝ Եվրախորհրդարանի շենքի վրա նեոնե սիրտ կբռնկվի: Այն կայրվիՀավելի մահվան առաջին տարելիցի նախօրեին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Չեխական ռադիոն, նեոնե սիրտը կբռնկվի դեկտեմբերի 17-ի երեկոյան եւ կայրվի մինչեւ հունվարի վերջը:

Վացլավ Հավելը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 18-ին: 2002 թվականին, երբ նա ավարտեց նախագահական երկրորդ ժամկետը, Պրագայում վառվեց հայտնի նեոնե սիրտը: Չեխիայի առաջին նախագահը միշտ ստորագրում էր՝ ամբողջական անուն ազգանունը գրելով եւ կողքին կարմիր սիրտ նկարելով՝ որպես սիրո խորհրդանիշ: Այդ նշանը վառվում եւ թարթում էր Չեխիայի մայրաքաղաքում, երբ այնտեղ տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը 2002 թվականին:

Հավելը եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-92թթ) եւ Չեխիայի առաջին նախագահը (1993-2003թթ): Բացի այդ, նա հայտնի է որպես գրաքննադատ, գրող եւ այլախոհ: 1989 թվականին Չեխոսլովակիայում «թավշյա հեղափոխության» ժամանակ Հավելը դարձել էր «Քաղաքացիական ֆորում» ընդդիմադիր կազմակերպության հիմնադիրը: