Քանի որ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի, Հայաստանի գլխավոր դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարդու իրավունքների պաշտպանի կայքերի դերն ու գործառույթը, նաեւ՝ հրապարակման տվյալների անհրաժեշտությունը տարբեր են, ստացված տվյալները չի կարելի համեմատել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա`տվյալ պետական կառույցների կայքերի դիտարկման արդյունքները բերվել են պետական կառույցների աստիճանակարգությանը համապատասխան`հաստատված Հայաստանի Սահմանադրական դատարանով: Կազմվել է վարկանշային առանձին աղյուսակ, որտեղ տեղեկատվության թափանցիկությամբ առանձնանում են Գլխավոր դատախազության եւ Հայաստանի Ազգային ժողովի կայքերը` համապատասխանաբար 56,54% եւ 53%:



























