Դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը, դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 6-ի գիշերը արեւելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեկտեմբերի 4-ի գիշերը, դեկտեմբերի 6-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան շրջաններում 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 4-5-ի ցերեկները կնվազի 5-8 աստիճանով:

Երեւանում դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը, դեկտեմբերի 8-ին սպասվում է անձրեւ: Դեկտեմբերի 4-ի գիշերը, դեկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: