Հայտնի ռուսաստանցի դերասան Մարատ Բաշարովը կրկին ավտովթարի մասնակից է դարձել եւ սա այն դեպքում, երբ, ըստ ռուսական լրատվամիջոցների, վերջերս նրան զրկել էին վարորդական իրավունքից:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի երեկոյան, Վորովյովյան բլրի շրջանում: Վերջերս վարորդական իրավունքից զրկված Բաշարովը նստած է եղել Lexus մակնիշի մեքենայում, որը վարել է նրա կողմից վարձած վարորդը:

Միչուրինի պողոտայով ընթանալիս դերասանի վարորդը ցանկացել է ձախ թեքվել, իսկ այդ պահին նույն ուղղությամբ ընթացող Volkswagen Jetta-ի վարորդը որոշել է հակառակ կողմ թեքվել եւ բախվել դերասանի մեքենային, որից հետո մեքենաներին է բախվել երրորդ՝ Hyundai ավտոմեքենան: Կորեական մեքենայի աղջիկ վարորդը պարզապես չի հասցրել ժամանակին արգելակել, հաղորդում է Life News-ը:

Բոլոր մեքենաները լրջորեն վնասվել են, սակայն վթարի մասնակիցները բժշկական օգնությունից հրաժարվել են: Նախնական տվյալներով, վթարի մեղավորը Volkswagen Getta-ի վարորդն է:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Արբատի շրջանի դատավորի որոշմամբ Մարատ Բաշարովը 20 ամսով զրկել էր մեքենա վարելու իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: