Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից 150 կմ հեռավորության վրա գտնվող Ֆայում քաղաքում նստած առյուծների երկու արձաններ են գտել: Հնագետների փոխանցմամբ, դրանք ավելի քան 2 հազար տարվա հնության են:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով EFE գործակալությունը, առյուծների արձանները ստեղծվել են մ.թ.ա 332 թվականից մինչեւ մ.թ. 30 թվականն ընկած ժամանակահատվածում: Արձանների բարձրությունը 1,6 մետր է, լայնքը՝ շուրջ 1 մետր: Ընդ որում, առյուծներն արտաքնապես իրարից տարբերվում են:

Նման արձաններն օգտագործվել են տաճարները դեկորատիվ զարդարելու համար, հաղորդում է գործակալությունը: