Կիսլովոդսկում հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Հարբած հաշվեհարդարին այլ մարդկանց են հրավիրել, գործի են դրել դանակներ:
Կռվից հետո հիվանդանոց է դիմել վեց մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ քննության տվյալների` նոյեմբերի 26-ին Կիսլովոդսկի ռեստորաններից մեկում հավաքվել է 11 հոգանոց խումբ, որը երկրորդ օրը շարունակ հարսանիք էր տոնում: Այդ նույն ռեստորան են եկել նաեւ երկու ձիավոր իգիթ:
Ռեստորանում հարսանիքի կին հյուրերից մեկն սկսել է իգիթների հետ սեթեւեթել: Ըստ Life News-ի` դա եղել է հարսնաքույր Տատյանա Վիլդանովան: Ըստ տուժածի` ինքը չի հիշում, թե ինչ է խոսել պատշգամբում տղամարդու հետ մինչ այն պահը, երբ վերջինս հարվածել է իր գլխին եւ սկսել խեղդել:
Կնոջը փրկության են շտապել մյուս հյուրերը: Սակայն ձիավորները հասցրել են զանգել եւ օգնության կանչել յոթ-ութ մարդու: Ըստ փեսա Եվգենի Կ.-ի` ձիավորները եւ նրանց ընկերները դանակներ են ունեցել, որոնցով սպառնացել են հյուրերին:
ՆԳՆ-ում նշել են, որ կռվի երկու կողմերն էլ հարբած են եղել:
Տատյանա Վ.- ն բազմաթիվ վնասվածքներ, հեմատոմա, նաեւ գանգուղեղի փակ վնասվածք ունի: Մյուս հյուրերը հիվանդանոց են տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով:





























