Նոյեմբերին Ադրբեջանը շուրջ հազար անգամ խախտել է հրադադարը Հայաստանի եւ ԼՂՀ սահմանին: Հայաստանի ՊՆ տվյալների համաձայն, ադրբեջանական կողմը շուրջ 210 անգամ դիպուկահար զենք է կիրառել, շուրջ 10 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք եւ մե անգամ՝ РПГ-7 (ձեռքի հակատանկային նռնականետ):

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետեւանքով վիրավորվել է մեկ հայ զինծառայող:

Հոկտեմբերին Ադրբեջանը հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանին հրադադարի ռեժիմը խախտել է 1050 անգամ, սեպտեմբերին՝ 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Վիճակագրությունը վկայում է, որ ադրբեջանական կողմը մշտապես ձգտում է պահպանել լարվածությունը շփման գծում: