2012-ի սկզբից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում ավելի քան 15 հազար 830 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական կողմը ավելի քան 3 հազար անգամ կիրառել է դիպուկահար զենք, շուրջ 430 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք:
Այս տարվա սկզբից ի վեր Ադրբեջանի կողմից հրաձգության հետեւանքով զոհվել է 12 հայ զինծառայող, 25 մարդ վիրավորվել է, այդ թվում 3 քաղաքացիական անձ:
Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ առումով մշտապես նոր «ռեկորդների» է ձգտում: Եթե 2006 թվականին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 600 անգամ, ապա 2007-ին՝ շուրջ 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, իսկ 2011-ին՝ ավելի քան 12 600 անգամ:





























