Անվանվել են աշխարհի նոր յոթ հրաշալիքները, որոնք որոշվել են համաշխարհային ժողովրդական քվեարկության արդյունքում: Նրանց թվում է Քեյփթաունի Սեղան լեռը (ՀԱՀ), եւ այժմ քաղաքի իշխանությունները հուսով են, որ դա Քեյփթաունին եւ ամբողջ Հարավային Աֆրիկային խոշոր տնտեսական եւ սոցիալական շահույթ կբերի, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցուցակում են Հարավային Ամերիկայի Ամազոնի ջունգլիները, Իգուասու ջրվեժը, Հարավային Կորեայի Չեջուդո կղզին, Ինդոնեզիայի Կոմոդո Ազգային այգին, Վյետնամի Հալոնգ ծովախորշը եւ Ֆիլիպինների ազգային այգու Պուերտո-Արքայադուստր ստորերկրյա գետը:





























