Վատիկանում կայացել է  Twitter  միկրոբլոգների ցանցում  Հռոմի Բենեդիկտոս XVI Պապի միկրոբլոգի պաշտոնական բացման արարողությունը:

Սուրբ աթոռի ներկայացուցիչներն օգտատերի անունը գրանցել են @BenedictusPPXVI: Այժմ  այս հասցեով մտած օգտվողները տեսնում են հետեւյալ գրառումը. «@BenedictusPPXVI  օգտատերը դեռեւս ոչինչ չի գրել»:

Հռոմի պապն էջում առաջին հաղորդագրությունը կգրի դեկտեմբերի 12-ին: Սպասվում է, որ նա այդուհետ պարբերաբար հրապարակումներ կանի միկրոբլոգում՝ ինչպես սովորական, այնպես էլ եկեղեցական  տոների օրերին: Նշենք, որ Վատիկանն արդեն ակտիվորեն օգտվում է սոցիալական այլ ցանցերից, իսկ վերջերս մեկնարկել էր միջազգային կայք, որը համախմբել էր ամբողջ աշխարհի հռոմեական կաթոլիկական եկեղեցիների կայքերը:

BBC-ին վկայակոչելով ` dni.ru-ն հայտնում է, որ Բենեդիկտոս XVI-ը հազիվ թե անձամբ գրառումներ անի, քանի որ հազվադեպ է օգտվում համակարգչից  եւ նախընտրում է ձեռքով գրել: