Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով նոր է վերադարձել Կուբայից, 2013-ի  նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը, թեեւ մինչ այդ հայտարարել էր, թե առաջադրվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Տիգրան Կարապետյանը:

Հարցին, թե ո՞րն է որոշման փոփոխության պատճառը, նա պատասխանեց. «Ազնվորեն ասեմ, երբ տեսնում եմ քաղաքական դաշտը զզվելս գալիս է: Ընդհանրապես ես ափսոս եմ, որ մտնեմ անազնիվների, դերասանների մեջ, որոնք դեր են խաղում եւ պայմանավորվածություններ ունեն: Ես խնայում եմ իմ նյարդային համակարգը եւ ցանկանում եմ հանգիստ ապրել»:

Դիտարկմանը, թե քաղաքականությունից է՞լ է հեռանում,  Տ. Կարապետյանն արձագանքեց. «Դեռ ոչ, բայց  եթե մի բան լինի, ես կասեմ»: Տիգրան Կարապետյանը նաեւ նշեց, որ որպես ընտրող էլ չի որոշել ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՝ ոչ:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ հանգստանում էր Կուբայում: «Ուղղակի  հետաքրքրության համար գնացել էի Կուբա հանգստանալու: Նորմալ, լավ երկիր էր»,-ասաց նա: