«Facebook-դեպրեսիա» տերմինը փաստացի արդեն պաշտոնական է դարձել միջազգային հոգեբույժների շրջանում: Սոցիալական ցանցելը ձգում են էմոցիոնալ անկայուն մարդկանց, սպանելով բուժվելու նրանց ցանկությունը, հաղորդում է ամերիկյան KSL պորտալը:
2011 թվականին ԱՄՆ-ում հրապարակվել են մի շարք գիտական հոդվածներ, որտեղ ասվում է, որ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկկարող են ընկնել ծանր դեպրեսիայի մեջ՝ իրենց կյանքը համեմատելով այլոց կյանքի հետ: Օրինակ, ընկերների կողմից տաք երկրների հանգստավայրերում իրենց լուսանկարները սոցցանցում տեղադրելը կարող է նախանձի սուր նոպա առաջացնել եւ որպես հետեւանք, անկայուն հոգեբանություն ունեցողների մոտ կարող է տրամադրության կտրուկ անկում նկատվել:
Բացի այդ, դեպրեսիայով տառապողները հակված են իրական ընկերներին շփոթել Facebook-ֆրենդների հետ եւ հաճախ տխրում են, որ վերջիններս չեն արդարացնում իրենց սպասումները: Նրանք հաճույքով մեկնաբանում կամ «հավանում են» ձեր գրառումները, սակայն «ժամանակ չեն գտնում» հանդիպել ձեզ հետ դեմ առ դեմ:
Այսպիսիով, որքան էլ զարմանալի է, ինտերնետ-ընկերների թվի ավելացումը միայն մեծացնում է սթրեսը, որը մեզնից յուրաքանչյուն ապրում է ամեն օր, այս կամ այն չափով, հաղորդում է Huffington Post-ը:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Էդինբուրգի բիզնեսի դպրոցի ներկայացուցիչների կարծիքով, facebook-դեպրեսիա ստանալու հավանականությունն աճում է, երբ ձեր «ֆրենդները» տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են:
Բացի այդ, շոտլանդացի գիտնականները պարզել են, որ հարցվածների միայն 1/3-ն է օգտվում Facebook-ի «փրայվիթ» կարգավորումներից, որով թաքցնում է հրապարակվող տեղեկությունը որոշ ընկերներից: Հարցվածների 63 տոկոսը Facebook-ում ընկերություն է անում իր նախկին սիրեցյալի հետ եւ միայն 53 տոկոսը՝ ներկա սիրեցյալի:





























