Մյունխենում ֆոտոլրտեսները պաշտոնական ֆոտոսեսիայի ժամանակ հաջողացրել են լուսանկարել BMW 3 Series GT հեչբեքը:
Լուսանկարներում նորույթը ներկայացված է M Sport սպորտ-փաթեթով եւ M Performance-ի արգելակման մեխանիզմով: Մոդելը նույն ոճի է, ինչ BMW-5-ի նմանատիպ մոդիֆիկացիան:
Ավելի վաղ նշվել էր, որ GT տարբերակը կստեղծվի սովորական 3-Series-ի երկարացված պլատֆորմի հիմքի վրա:
Նոր մոդելը կունենա անշրջանակ դռներ, ապակե տանիք եւ երկու սեկցիայով բեռնախցիկ, ինչպիսին ունի 5-Series GT-ը:
BMW 3-Series-ի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա մարտին, Ժնեւի մոտորշոուի ժամանակ:



























