Կանադայի Վաթերլոոյի համալսարանի գիտնականները հայտարարել են մարդու ուղեղի ամենաճշմարտանման մոդելի ի հայտ գալու մասին:
SPAUN ուղեղը հիմնվում է սուպերհամակարգչի վրա, որը մոդելավորում է 2,5 մլն նեյրոնների աշխատանքը: Համեմատության համար. մարդու ուղեղում գործում են շուրջ 100 մլրդ նեյրոններ: Կանադական հայտնագործությունը հագեցած է 28х28 պիքսելով տեսախցիկով, որը տեղեկատվության ուղեկիցն է դեպի թվային ուղեղ: Բացի այդ, SPAUN-ը ռոբոտացված ձեռք ունի, որը թղթի վրա գրառում է տվյալների մշակման արդյունքները, հաղորդում է Eueroradio.FM-ը:
Մշակման հիմնական հատկությունն այն է, որ SPAUN-ն աշխատում է ոչ թե համակարգչի նման, այլ՝ մարդու ուղեղի: Այն ոչ թե անում է այն, ինչ իրեն ասում են, այլ՝ «մտածում է», թե ինչպես պետք է լուծել տրված խնդիրը: Արհեստական ուղեղն ունակ է նաեւ ոչ բարդ IQ թսետեր անցնել:
Հատկանշական է, որ արհեստական ուղեղը խնդիրները լուծելիս կարող է սխալվել, քանի որ մարդու պես, նա էլ ունակ չէ կարճաժամկետ հիշողության մեջ մեծ քանակությանմբ թվեր հիշել:





























