Եգիպտոսում արդեն երկրորդ օրն է, որ գործադուլ են հայտարարել ամենահայտնի հանգստավայրի՝ Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցները: Գործադուլի պատճառով հետաձգվել են ավելի քան 100 միջազգային չվերթներ: Օդանավակայանի ընդունման սրահն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ամբողջությամբ փակ է եւ զբոսաշրջիկներ չի ընդունում:

Օդանավակայանի 150-ից ավելի աշխատակիցները պահանջում են բարելավել աշխատանքի սոցիալական պայմանները, բարձրացնել աշխատավարձները, ինչպես նաեւ հետաքննել ընկերությունում կոռուպցիայի բազմաթիվ փաստերը: Նրանք դշգոհ են, որ Քաղաքացիական ավիացիայի նախարարությունն ամբողջությամբ անտեսում է իրենց պահանջները:

Ինչպես հաղորդում է АН-online-ը, գործադուլի պատճառով, բոլոր չվերթները սպասարկում է միայն մեկնման սրահը: Օդանավերը վայէջք եւ թռիչք են կատարում բավական ուշացումով: