Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի  զարգացման գործակալության ժամանակավոր ներկայացուցիչ պարոն Պատրիս Կյող Բիզոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը գործակցության պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ ՄԱԿ-ի զարգացման գործակալության գործունեության որոշ դրույթներ համապատասխանում են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:

Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում ծավալվող իրադարձությունների եւ մասնավորապես Հայաստանում ապաստանած սիրահայերի խնդիրների վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրել է բոլոր ծրագրերն ու միջոցառումները, կառավարության որոշումները եւ օրենսդրական փոփոխությունները, որոնք ձեռնարկվել են մինչ օրս  Հայաստանում սիրիահայերի կեցության պայամանները բարելավելու, որոշակի տուրքերից ու տույժերից ազատելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են հայտնել հնարավոր համագործակցության վերաբերյալ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել նպատակներն ու անցնել գործնական քայլերի: