ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդական դիվանագիտության եւ հասարակական հարցերով երկրորդ տեղակալ Բեյ Ֆենգը տարածաշրջանային այց կկատարի Հարավային Կովկաս:

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ֆենգը ժամանել է Վրաստան, որտեղից կուղեւորվի Հայաստան եւ Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը կանցկացնի երկու օր եւ հանդիպումներ կունենա ուսանողների, ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի մասնակիցների, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան անգլերենի ծրագրի ներկայացուցիչների հետ: