Արդեն առաջիկա 15-20 տարում մարդիկ կարող են բնակվելու համար մեկնել Մարս մոլորակ: Տիեզերական SpaceX  ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, հայտնի միլիարդատեր Էլոն Մասքը մտադիր է մոտ 80 հազար մարդու բնակեցնել Կարմիր մոլորակում: Մասքը սեփական արտադրության Dragon տիեզերանավը հաջողությամբ հասցրել է MKC:

Իր նոր պլանների մասին Էլոն Մասքն օրերս պատմել է Լոնդոնում, աերոնավտիկայի արքայական ընկերակցության նիստի ժամանակ: Միլիարդատերը վստահ է, որ իր ընկերությունն ունակ է տիեզերանավեր պատրաստել՝ մարդկանց Մարս հասցնելու համար:

Նա մտադիր է Մարսի վրա մի ողջ քաղաք կառուցել: Մարսի բնակիչ դառնալու համար անհրաժեշտ է ունենալ 500 հազար դոլար, ինչն այնքան էլ անհասանելի գումար չէ: Օրինակ, ինչպես գրում է Utro.ru-ն, 500 հազար դոլարով Մոսկվայի կենտրոնում կարելի է 2-սենյականոց բնակարան գնել: