Apple ընկերության արտադրության iPhone 5-ը Հայաստանում պաշտոնապես վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին:

Apple ընկերությունն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Հարավային Կորեայում վաճառքը կսկսվի դեկտեմբերի 7-ին: Եվս 50 երկրներում, որոնց թվում են նաեւ Հայաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, iPhone 5-ը վաճառքի կհանվի այս տարվա դեկտեմբերի ընթացքում:

Ներկայումս iPhone 5-ը հասանելի է 47 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ավսրտալիայում, Կանադայում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Մեծ Բրիտանիայում: