Թուրքական տնտեսական հրաշքի մասին խոսելը դեռ վաղ է. այդ երկրում մեկ շնչին ընկնող միջազգային ներդրումները դեռեւս ցածր է, քան եվրոպական երկրներում, թեեւ վերջին 10 տարում Թուրքիայում ներդրումների հոսքն աճել է 4 անգամ: Այս մասին ասվում է «Italian Business in Turkey» հետազոտության մեջ, որը հրապարակել է Իտալիայի Հարավային եւ միջերկրածովյան տնտեսական հետազոտությունների կենտրոնը, գրում է իտալական First Online պարբերականը:
Օտարերկյա ներդրումների բաշխումը Թուրքիայում կախված է երկրից: Գերմանիայի (Թուրքիայի ամենախոշոր տնտեսական գործընկերը) եւ Չինաստանի ներդրումները հիմնականում կենտրոնացած են մեքենաշինական եւ տրանսպորտային ոլորտներում:
Նույնը վերաբերում է նաեւ Իտալիային, որն իր ներդրումների ծավալով Թուրքիայի 4-րդ գործընկերն է: Թուրքիայում օտարերկրյա ներդրումների հոսքը վերջին 10 տարում 22 մլրդ եվրոյից հասել է 100,8 մլն եվրոյի:
Այդուհանդերձ, բնակչության մեկ շնչին ընկնող ներդրումների ցուցանիշով (1600 եվրո տարեկան) Թուրքիան կարող է համեմատվել Հունաստանի հետ (1700 եվրո տարեկան) եւ բավական հետ է արեւմտյան Եվրոպայի երկրներից (օրինակ Նիդերլանդներում այդ ցուցանիշը 64 հազար եվրո է):
Թեեւ Թուրքիայում ներդրումների հարաբերական տեմպը բավական բարձր է, սակայն, բացարձակ թվով վիճակը բոլորովին այլ է: Եթե ասենք Թուրքիայում 2011 թվականին ներդրումներն ավելացել են 500 մլրդ եվրոյով, ապա Իտալիայում՝ շուրջ 1500 եվրոյով:
Թուրքիայում գործում է 2,5 մլն ձեռնարկություն, այնինչ Իտալիայում այդ թիվը երկու անգամ ավելի է: Ձեռնարկություններում զբաղվածների թիվը եւս Թուրքիայում կրկնակի քիչ է Իտալիայի ձեռնարկություններումզբաղվածների թվից, ընդ որում, Թուրքիայում աշխատուժը բավական ժան է:
«Թուրքիայում գնաճը վերջին տարիներին շարունակում է բարձր մնալ, թեեւ պետական պարտքի մակարդակը հեռու է եվրագոտում առկա ցուցանիշներից: Թեեւ Թուրքիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճում է, բայց վճարային հաշվեկշիռը բարձր դեֆիցիտ ունի (2011 թվականին՝ 10,4 տոկոս):





























