Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա մասնակցելու է Աշգաբատում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:




























