ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ Մոսկվայի եւ Անկարայի դիրքոշումները լիակատար կերպով համընկնում են Սիրիայում իրադարձությունների հետ կապված գնահատականի առումով: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ ավելացրել է, որ համընկնում են նաեւ գնահատականները,  թե «ինչպիսի իրավիճակի մենք պետք է հասնենք», սակայն կողմերն առայժմ չեն կարող  ընդհանուր մոտեցում գտնել այդ նպատակներին հասնելու մեթոդների ընդհանուր մոտեցումների հարցում: Պուտինը հաստատել է, որ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել:

«Մենք շփումների մեջ կլինենք Թուրքիայի հետ, կշարունակենք համատեղ աշխատանքը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում, համապատասխան հանձնարարական տրվել է ԱԳ նախարարներին»,-նշել է նա:

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Սիրիան «մոտ էլ չէ միջուկային զենքի ստեղծմանը»: Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը սիրիական ղեկավարության փաստաբանը չէ: