Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի առաջին օրվա հետաքրքիր դրվագներից թուրքական եւ միջազգային լրատվամիջոցներն առանձնացրել են Պուտին «մեջքի ցավի» թեման:
Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության 3-րդ համաժողովին մասնակցելու համար դեկտեմբերի 3-ի կեսօրին Ստամբուլ ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին հանդիպումն անցկացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Մամուլն ուշադրություն էր դարձել այն հանգամանքի վրա, որ երկու ղեկավարների ձեռքսեղմումից հետո Պուտինը դժվարությամբ էր նստել աթոռին եւ արված լուսանկարում երեւում է, թե ինչպես է Էրդողանը փորձում օգնել Պուտինին:
Լրատվամիջոցները նաեւ նշել էին, թե 2 ղեկավարների առաջին թեման եղել է Պուտինի «մեջքի ցավը»:
Նշենք, որ լրատվամիջոցները նախորդ ամիս տեղեկություններ էին տարածել, թե մի սպորտային մարզման ժամանակ Ռուսաստանի նախագահը վնասել էր ողնաշարը:





























