Վրաստանի Ցեւանի գյուղի մերձակայքում դեկտեմբերի 3-ի երեկոյան խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է յոթ մարդ, այդ թվում` հղի կին:

Հանրապետության ՆԳՆ-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամը 20.00-ին,  Ցեւանի գյուղի մոտ բեռնատար մեքենայից պոկված մետաղական բեռն ընկել է հանդիպակաց ուղղությամբ  ընթացող միկրոավտոբուսի վրա: Միկրոավտոբուսի վարորդը եւ հինգ ուղեւորներ, այդ թվում՝ հղի կին,  տեղում մահացել են: Եւս մեկ ուղեւոր մահացել է հիվանդանոցում:

Բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է, նա ձերբակալված է, հայտնում է «Նովոստի Գռուզիան»: