Աթենքում ռումբ է պայթել ուլտրաաջ «Ոսկե լուսաբաց» կուսակցության գրասենյակի մոտ: Հունական ոստիկանության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ պայթյունը շատ ուժգին է եղել:

Gazeta.ru-ի աղբյուրը  չի հստակեցրել միջադեպի հանգամանքները, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չկա:

Ուլտրաաջ «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը, որը 300 տեղանոց խորհրդարանում 18 տեղ է զբաղեցնում, տարիներ շարունակ զբաղվում է նեոնացիստական գրականության տարածմամբ: «Ոսկե լուսաբացի» անդամներին, նաեւ՝ մի քանի պատգամավորների իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են ներգաղթյալների եւ ձախ ակտիվիստների վրա հարձակումների մեջ: