Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Ես ուզում եմ հավատալ անասպասելիին» ներկայացումը: Ներկայացումը բեմականացնում էր «Մենք ենք» ներառական թատերական խումբը, որը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ:
«Մանկական թատերախմբի շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում մարդիկ կարողացան տեսնել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են լինել հասարակության լիիրավ անդամ: Մենք ցանկանում ենք այս գաղափարը հասցնել հնարավորինս շատ մարդկանց համոզված լինելով, որ ծրագրի դաստիարակչական բաղադրիչը կօգնի հրավիրել հանրության ուշադրությունը, իսկ արվեստը կօգնի երիտասարդ սերնդին կերտել պայծառ ապագա` բացահայտելով իրենց մտավոր եւ ֆիզիկական ներուժը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մենք կրկին անգամ փորձեցինք արվեստի միջոցով շատ կարեւոր հաղորդագրություն թողնել եւ ուղերձ հղել հասարակությանը, որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է եւ յուրաքանչյուր ոք իր չափով կարող է փոփոխություն մտցնել: Մենք հավատում ենք որ կարող ենք, եւ այսօրվա ներկայացումը դրա վառ օրինակն է»: - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են մանկական թատերական ներկայացումում, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների եւ մանկական հոգեբանների օգնությամբ:
«Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումն արդեն բեմականացվել է Ստեփանավանի եւ Գյումրիի ներառական եւ հանրակրթական դպրոցներում: Առաջիկայում ներկայացումը հնարավորություն կունենան դիտելու նաեւ Երեւանի մի շարք դպրոցների սաներ:
Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը նաեւ աջակցել եմ այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Եվրոմիությունը, Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը եւ World Vision Armenina-ն:




























