Արարատի մարզում երեկ` դեկտեմբերի 3-ի գիշերը 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը սպանել է կնոջը` 35-ամյա Դիանա Նահապետյանին: NEWS.am-ի տեղեկություններով  նախ ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը, ապա  դանակի հարվածներով սպանել:  NEWS.am-ի  աղբյուրի փոխանցմամբ կեսգիշերին ամուսինը ինքնակամ  հանձնվել է  Ոստիկանության Շենգավիթի բաժին: Հարուցվել է  քրեական գործ:  Մանրամասները  ավելի ուշ: