ԱՄՆ-ի Սենատն Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատարի պաշտոնում հաստատել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը: Դանֆորդն այդ պաշտոնում կփոխարինի գեներալ Ջոն Ալենին, որն էլ դիտարկվում է որպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի գլխավոր հրամանատարի հավանական թեկնածու:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ալենի հարցով Սենատում լսումները դադարեցվել են, քանի որ նա խառն է ԿՀՎ-ի նախկին գեներալ Դեւիդ Պետրեուսի շուրջ ծավալված պատմությանը:
Դանֆորդը ISAF-ի ղեկավարությունը ստանձնում է բարդ իրավիճակում, երբ որոշվում է Աֆղանստանում ամերիկյան զորքերի կրճատման հարցը, միաժամանակ շարունակվում է աֆղանական բանակի եւ անվտանգության ուժերի նախապատրաստումը:





























