Մեքսիկական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեխիկոյում նախագահ Էնրիկե Նյետոյի երդմնակալության օրվա անկարգությունները պատվիրված էին: Ձերբակալվածները ոստիկաններին հայտնել են, որ անհայտ անձանցից 300 պեսո (24 դոլար) են ստացել ապօրինի գործողությունների համար:

Reforma-ն տեղեկացնում է, որ երիտասարդները հարցաքննության ժամանակ պատմել են, որ իրենց վարձողները հրահանգել են «ճանապարհին ամեն ինչ ավերելով գնալ»: Ավելի վաղ Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էբրարդը հայտնել էր, որ պատասխանատուն Մեքսիկայի անարխիստական մի քանի կազմակերպություններն են: Այժմ 69 մարդ բանտում է: Անկարգություններին մասնակցել է 450 երիտասարդ:

Հիշեցնենք, նախագահի երդմնակալության ժամանակ մայրաքաղաք Մեխիկոյում   անկարգություններ էին սկսվել, 30 մարդ տուժել, 100-ից ավելին ձերբակալվել էին: