Ռուսաստանի արտգործնախարարությունում հերքել են այն լուրը, թե Սերգեյ Լավրովը Ստամբուլ կատարած այցի ընթացքում կոտրել է ձեռքը:
Դիվանագետները նախարարի ձեռքին գիպս դնելու լուրը «բացարձակ հորինվածք» են անվանել:
Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը «մարզական աննշան վնասվածքի մասին է»: Այն Լավրովի ժամանակացույցը չի խախտել, նա մեկնել է Բրյուսել՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդակցությանը մասնակցելու, գրում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, Hurriyet թերթը նախօրեին հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին ժամը 18.00-ին Լավրովն այցելել է Ստամբուլի հիվանդանոց, որտեղ պարզել են, որ ձեռքի կոտրվածք ունի: Որոշ պնդումներով՝ կոտրվածքն ստացել էր հյուրանոցում ընկնելու հետեւանքով: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նախարարը հեռացել էր բուժհաստատությունից:





























