Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է, թե Իրանում ամերիկյան անօդաչու հետախուզական սարք են կալանավորել։

Նշվում է, որ անօդաչու սարքը մտել է Իրանի օդային տարածք եւ հետախուզական թռիչք իրականացրել կարեւորագույն շրջանների վրա։

Իրանական IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատասխանատուներից մեկը հայտարարել է, թե նմանատիպ թռչող սարքերն օդ են բարձրանում ամերիկյան ռազմանավերից։