Անժելա Սարգսյանի գործով չի կատարվել կոմպլեքս փորձաքննություն, որի մեջ մտնում են համակարգչային նկարներների ուսումնասիրությունը: Այս մասին այսօր`դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի  հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Վերջինս նաեւ նշեց, թե չի պարզվել, թե որտեղից են այդ նկարները տրվել: «Նկարները կան, բայց թե որ նկարներն են ուղարկվել Կարենի կողմից եւ որն է կողքից ավելացվել, պարզ չէ:Կարելի է մի տաս հատ նկար հրապարկել եւ ցանկացած մարդու ասել, որ սա քո հրապարակածն է: Այնինչ` նա պոռնոգրաֆիկ նկարների տարածման հետ ընդհանրապես կապ չունի»,- նշեց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով, պոռնոգրաֆիկ եւ ընտանեկան գաղտնիք պարունակող նկարների մեջ պետք է առաջինը պարզվի, թե ո՞վ է նկարների մեջ:«Այսինքն` բացի Անժելայից երկորդ մարդը ո՞վ է: Տարբեր մարդիրդիկ են, տարբեր անձնավորություններ: Անգամ, եթե կողքից ուսումնասիրվի պարզ է դառնում, որ նկարների մեջ Անժելայի հետ տարբեր մարդիկ են»,- ավելացրեց Ալեքսանդր Ամարյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ ամբողջ գործի ձայնագրությունը ուսումնասիրելուց հետո կներկայացնեն իրենց հայտարարությունը ԶԼՄ-ներին: Ալեքսանդր Ամարյանը եւս կարծում է, որ գործը տարբեր ատյաններում պետք է բողոքարկվի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am