Պետական բյուջեից վճարվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները պետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով, ինչպես նաեւ ներառվեն համախառն եկամտի մեջ՝ շահութահարկով հարկելու համար: ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին երկրորդ ընթերցման շրջանակներում ներկայացրեց ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ: Պատգամավորները որեւէ առարկություն, անգամ հարց չուղղեցին կառավարությանը: 

Պետք է հարկվեն այն դրամաշնորհները կամ սուբսիդիաները, որոնք տրվում են տնտեսվարող սուբյեկտներին՝ պետության կողմից հաստատված սակագներով աշխատելու համար: Նման սուբսիդիաներ, մասնավորապես, ստանում են ոռոգման եւ խմելու ջուր մատակարարող ընկերություններ: