Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 6-ին Դուբլինում ԵԱՀԿ երկրների Արտգործնախարարի խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այդ մասին Լավրովը լրագրողներին հայտնել է Բրյուսելում, որտեղ գտնվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար:

Հարցին՝ ինչ թեմաներ են քննարկվելու եւ լինելու է արդյոք օրակարգում Սիրիայի իրավիճակը, Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Մենք միշտ ամեն ինչ քննարկում ենք»:

«Ռուսաստանի ձայնը» հայտնում է, որ հանդիպումը կկայանա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: