Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում նվազել է 3,23  տոկոսով՝ կազմելով 59 372 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի հոկտեմբերին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 5 337 հոգի, որը 2081-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2012-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Իրանի քաղաքացիները։  2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 1 մլն 55 հազար  իրանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 տոկոսով։  Իրանցիներին հետեւում են Սիրիայի քաղաքացիները՝ 34 տոկոս անկումով։

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։