ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, դեկտեմբերի 5-ին տեղի կունենա ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը: Այս մասին NEWS.am-ի ն հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ-ից:

Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը եւ բարձր  մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելոկոնը: Խմբին կուղեկցեն ԼՂՀ ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի ներկայացուցիչները:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը, Խրիստո Խրիստովը եւ պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը: