Հիլարի Քլինթոնը չի ընդունել ԱՄՆ պետքարտուղարի լիազորությունները վայր դնելուց հետո Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու առաջարկությունը:
The New York Times-ը հաղորդում է, որ մի քանի ամիս առաջ Քլինթոնի եւ Նոյ Յորքի ներկա քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մասնավոր խոսակցություն են ունեցել: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Քլինթոնը շատ բարձր վարկանիշ ունի եւ կարող էր հաղթել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2013 թվականին:
Ներկայումս, ըստ «Ռոսբալտի», Բլումբերգը կպաշտպանի Նյու Յորքի քաղաքային խորհրդի խոսնակ Քրիսթինա Քուինի թեկնածությունը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:
Հավելենք, որ Հիլարի Քլինթոնի հեռանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի առավել հավանական թեկնածուներն են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջոն Քերրին եւ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնը:
65-ամյա Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականի հունվարից:





























