Խարկովի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել տեղի բնակչին, որը մորն ու տատին սպանել էր այն բանի համար, որ իրեն թույլ չեն տվել համակարգչային խաղեր խաղալ:

Հանցագործությունը կատարվել էր այս տարվա ապրիլին: 20-ամյա խարկովցին հարազատներին սպանել էր մուրճով, ինչից հետո մարմինները թաքցրել էր ավազի եւ աղյուսի շերտի տակ: Չարագործը հարեւաններին հայտնել էր, որ  մայրը եւ տատիկը որոշ ժամանակով քաղաքից գնացել են, հայտնում է «Սեգոդնյան»:

Ոստիկանություն են դիմել ընտանիքի հարեւանները՝ շենքի մուտքից տհաճ հոտ զգալով: