Դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի  կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հոգեւոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ԱՄՆ աջակցությունն Հայաստանին: