Սիրիայում դեկտեմբերի 4-ին Դամասկոսի հարավում գտնվող Թադամուն թաղամասում սպանվել է  «Հոկտեմբեր» կառավարական թերթի լրագրողը: Սիրիայի իշխանությունները կատարվածը որակել են իբրեւ ահաբեկչություն: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ զոհված Նաջի աս-Սահադը 60 տարեկան էր: Նա արդեն թոշակի էր անցել, սակայն շարունակում էր համագործակցել հրատարակչության հետ: Աս-Սահադի վերջին հոդվածը լույս էր տեսել նախօրեին:

«Հոկտեմբեր» օրաթերթը Սիրիայի կառավարության պաշտոնական տպագիր մարմինն է:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում  սա սիրիացի լրագրողի զոհվելու առաջին դեպքը չէ: Նոյեմբերի վերջին Դամասկոսում սպանվել էր Սիրիայի պետական հեռուստատեսության լրագրողը: