Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական առաքելությունները որեւիցե առնչություն չունեն Գագիկ Ծառուկյանի այցի կազմակերպման հետ: Այդ մասին հայտարարել է Բրյուսելում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ավետ Ադոնցը` մեկնաբանելով որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից:
Ըստ Ադոնցի, «ՀՀ դիվանագատական ծառայության մասին» օրենքի ու «ՀՀ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում ԱԳՆ համակարգող դերի մասին» ՀՀ նախագահի հրամանագրի դրույթների դեսպանությունները այցերը կազմակերպում են միայն ԱԳՆ հանձնարարականների հիման վրա։
Ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցին, ապա Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունները որեւիցե առնչություն չունեն դրա կազմակերպման հետ, նշել է նա։





























