Չինաստանի հարավում, երկրի ռազմաօդային ուժերին պատկանող «Ցզյան-7» կործանիչն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ընկել է բնակելի շենքի վրա: Օդաչուին հաջողվել է կատապուլտվել եւ նա չի տուժել:
Կործանիչն ընկել է Չինաստանի Գուանդուն նահանգի Շանտոու քաղաքի շենքերի վրա: Շենքերից մեկն այրվել է:
Նախնական տվյալներով, տուժել է 4 մարդ, թեեւ պաշտոնապես զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում: Որոշ տեղեկություններով, երեք մարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Pravda.ru-ն:
Հստակ հայտնի է, որ ավերվել են մի քանի շենքեր, թաղամասը պատված է ծխով:
Հրշեջներին հաջողվել է վերացնել հրդեհի օջախը: Չինաստանի պաշտպանության նախարարություն դեռեւս չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Հատկանշական է, որ չինական կործանիչը ռուսական «ՄԻԳ-21»-ի անալոգն է:


























