Ֆրանսիացի ոստիկաններն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ձերբակալել են «թուլուզյան հրաձիգ», ահաբեկիչ Մոհամեդ Մերայի երկու ենթադրյալ հանցակիցներին: Հիշեցնենք, որ Մերան այս տարվա մարտին Թուլուզում գնդակահարել էր 7 մարդու:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ոստիկանների կարծիքով, ձերբակալվածները, հնարավոր է, ին չ-որ կերպ կարող էին օգնել Մորային հանցագործությունն իրագործելիս: Մասնավորապես, համարվում է, որ նրանք Մորայի համար սքութեր են գտել, որով հանցագործը սպանության վայրերից դիմել է փախուստի:

Ձերբակալվածների ազգության ու զբաղմունքի մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Մերայի եղբայրը՝ Աբդելգանին ֆրանսիական մամուլին հայտնել է, որ ահաբեկիչը կարող էր հանցակիցներ ունենալ:

Հիշեցնենք, որ ազգությամբ արաբ Մուհամեդ Մերան հանցագործությունները կատարել է հրեաների եւ Աֆղանստանում ֆրանսիացի «օկուպանտների» հանդեպ ունեցած ատելությունից դրդված: Նա սպանվել է ոստիկանական գործողության ժամանակ, երբ ցանկանում էին ձերբակալել նրան: