Գյուղացիական տնտեսություններին բաշխվող էիլտար սերմացուն անորակ է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Մուրադ Մուրադյանը (իր բառերով՝ «սերմը սերմ չի»): Նրա խոսքով՝ սխալ վարչարարության պատճառով այդ սերմացուն 300 դրամից դարձել է 700 դրամ: Գյուղացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվում այդ կապակցությամբ;

Մ. Մուրադյանն անդրադարձավ նաեւ լոլիկի խնդրին: «Թուրքական լոլիկը՝ 500 դրամ է, տեղականը՝ 600 դրամ, բայց ինչպես է՞ պատահում, որ ներմուծված լոլիկը 450 դրամով մաքսազերծում են, բայց 500 դրամով վաճառում»,- ասաց Մ. Մուրադյանը: