Շրջանառության հարկն ուղղակի հարկատեսակ չէ, ինչպես նշված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը կոպիտ վրիպակ է թույլ տվել՝ շրջանառության հարկը դասվում է անուղղակի հարկերի թվին:
Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի՝ շրջանառության հարկը ավելացված արժեքի հարկին ու շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է:
Շրջանառության հարկը մաս է կազմում այն օրենսդրական փաթեթի, որով 2013 թ. պետք է արմատական փոփոխություններ կատարվեն հարկային համակարգում:



























