Գաղտնի նյութերի տերաբայթեր են գողացել, որոնք Կենտրոնական հետախուզական վարչությունն ու MI6-ը տրամադրում էին Շվեյցարիայի հետախուզությանը: Այս մասին Reuters-ին հայտնել է Եվրոպայի ազգային անվտանգության ուժերի աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ, Շվեյցարիայի դաշնային հետախուզության ծառայությունում աշխատող IT մասնագետը գաղտնի նյութերը բեռնել է կրիչների վրա եւ ուսապարկի մեջ դրած դուրս բերել կառավարական շենքից: Այսպիսով, նա հասցրել է գողանալ մի քանի մլն տպագիր էջերի սկանավորված նյութերը, որոնցում խոսվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին:
IT մասնագետը Շվեյցարիայի դաշնային հետախուզության ծառայությունում աշխատել է 8 տարի եւ բավական բարձր պաշտոն զբաղեցրել, որպեսզի ադմինիստրատորի իրավունքներ ունենա:
Քննիչները կարծում են, որ հետախուզության «տաղանդավոր» աշխատակիցը դիմել է լրտեսության, քանի որ գոհ չի եղել իր աշխատանքից: Նրա անունը չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ նա կալանավորվել է նախորդ ամռանը, երբ աշխատակիցներից մեկը նրա վարքում տաօրինակություններ նկատել: Քննությունը մինչ օրս էլ շարունակվում է, հաղորդում է Gazeta.ru-ն:





























